Տեր-Պետրոսյանն ու ՌԴ դեսպանը հանդիպել են

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ․ հայտնել է ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը։

«Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս իրավիճակի և դրանց զարգացման ու ամրապնդման հեռանկարների շուրջ»,- տեղեկացրել է նա։

Leave a Comment