«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը չի դիտել Իսպանիայի Լա լիգայի 15-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» – «Սելտա» (0-2) հանդիպումը; Այս մասին գրում է As-ը։
«Մենք կենտրոնացած ենք մեր արդյունքների վրա, այլ ոչ թե «Ռեալի»։ Չեմ ուզում խոսել նրանց մասին։
Մրցակցին գերազանցում ենք 4 միավորով, բայց դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, պետք է ներդնենք ամբողջ ներուժը։
Ես քնել էի ու չեմ դիտել «Ռեալ» – «Սելտա» հանդիպումը։ Իմ էներգիան չեմ վատնում այլ թիմերի խաղերը դիտելու համար։ Կենտրոնացած եմ միայն «Բարսելոնայի» վրա, ինչն ամենակարևորն է»,- ասել է գերմանացի մասնագետը։