Aurora News | Սիրիայից հետո հերթը Պաղեստինն է․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Պաղեստինի համար «նոր փուլ» է հասունանում, և հնարավոր է ինքնիշխան պետության ձևավորում՝ մայրաքաղաքով։ 

«Սիրիայից հետո հերթը Պաղեստինն է։ Ճնշվածների համբերությունը կպսակվի հաղթանակով, և կգա ազատություն և խաղաղություն։ Աստծո թույլտվությամբ կստեղծվի Պաղեստինի ինքնիշխան պետություն, որի մայրաքաղաքն է Արևելյան Երուսաղեմը»,- հավելել է Թուրքիայի նախագահը։

Նա ավելացրել է, որ այս գործընթացում վճռորոշ է միջազգային աջակցությունը և տարածաշրջանային կայունությունը։

Leave a Comment