Aurora News | Նա սարսափելի քաղաքապետ է. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանին անվանել է սարսափելի մարդ, որը ձախողվել է իր աշխատանքում։ Ամերիկացի առաջնորդն այս հայտարարությունն արել է Politico-ին տված հարցազրույցում՝ խոսելով Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում միգրանտների հետ կապված իրավիճակի մասին։

«Նա սարսափելի քաղաքապետ է։ Նա անգործունակ քաղաքապետ է, բայց նաև սարսափելի, չար, զզվելի քաղաքապետ։ Կարծում եմ՝ նա սարսափելի աշխատանք է կատարել… Նրանք թույլ են տալիս մարդկանց պարզապես մտնել և չթեստավորվել», – ասել է քաղաքական գործիչը։

Թրամփը հավելել է, որ սիրում է Լոնդոնը, ուստի իր համար դժվար է պատկերացնել, թե ինչ է կատարվում քաղաքի հետ։ Նա նաև հիշել է իր եվրոպական արմատները (Թրամփի մայրը՝ Մերի Անն ՄաքԼեոդը, շոտլանդացի էր՝ խմբագրի նշում)։

Leave a Comment