Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է սուր շնչական վարակներով պայմանավորված համաճարակային վիճակի և կրթական պրոցեսի կազմակերպման մասին։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է նախարարի ֆեյսբության էջից։
Առողջապահության նախարարությունը ամենօրյա մոնիտորինգ է իրականացնում, թե հիվանդացության և թե ԱԱՊ հիվանդանոցային օղակ և շտապօգնության ծառայության դիմելիության աճի, ինչպես նաև մանկապարտեզներում և դպրոցներում բացակայությունների թվի մասով։
«Ընդհանուր դպրոցների կամ մանկապարտեզների դասապրոցեսը կանգնեցնելու մենք իրավիճակ չունենք, սակայն մենք ունենք շատ հստակ մեթոդ և գծագրված մեխանիզմ աշխատանքի, որ այն դասարանները, որտեղ բացակայության թիվը 20% ից ավել է, այս դասարանները կարող են անցնել հեռավար ուսուցման։ Մենք մեր կրթության գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք և այս մոնիտորինգի արդյունքներով դասարանները ինքնուրույն կարող են անցնել հեռավար դասապրոցեսի։ Որ մի կողմից պաշտպանենք մեր երեխաների առողջությունը և հնարավորություն տանք, որպեսզի վարակի այդ դպրոցներում կոնկրետ իջնի թվաքանակը, բայց մյուս կողմից էլ չխաթարենք ընդհանուր հանրապետությունով դասապրոցեսը»,-ընդգծել է նախարարը։
Նախարարի խոսքով, ընդհանուր առմամբ համաճարակաբանական գործիքները պետք է ճիշտ կիրառվեն։ Բոլոր գործիքները կիրառվում են ըստ ցուցման և եթե լինի համաճարակաբանական այնպիսի իրավիճակ, որ կարիքը կլինի ընդհանուր դասապրոցեսի մասին որոշումներ կայացնել, ապա մենք դա կանենք։
Նախարարը կոչ է անում քաղաքացիներին, ովքեր չունեն ախտանշաններ և կարող են պատվաստվել՝ օր առաջ պատվաստվեն։