
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով․ «Նախկինների օրոք այլանդակվեց Ազատության պողոտայի չքնաղ սպիտակ բարդիների ծառուղին, եկան ներկաները ու ավերելով, սոսկալի վնասում են մեր առողջությանը՝ կոտրելով ԾԱՌ-ՕԴ- ԹՈՔԵՐ համակարգը։ Նկարների բոլոր ծառերը դատապարտված են։ Սա՞ է կրթում ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգը, Ագրարային համալսարանի դոցենտը։ Ամոթ է, ի վերջո, 21-րդ դարում այս ղասաբի գործը անվանել «մասնագիտական»։
Խոսքս իշխող ուժի ներկայացուցիչներին եմ ուղղում, ձեր մեջ, ցավից ոռնացող ու քաղաքը լքող հասուն ծառերը պաշտպանող և օբյեկտիվորեն ճիշտը փնտրող չկա՞: Կազմակերպեք լսումներ, քննարկեք հարցը, ինչպե՞ս կարելի է ընդունել սա… Դիմեք միջազգային փորձագետներին, թող քաղաքապետարանի մասնագետներին կրթեն, ձեր կառավարման օրոք բույսերի վիրահատարանում ecocid է, սենց տեմպերով խեղդամահ ենք լինելու Երևան կոչվող սուզանավում»։


