Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի հետ մտքեր կփոխանակի ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։
«Մեր առաջնորդները քննարկում են նաև միջազգային հարցեր։ Այդ ժամանակից անցել է տասը օր, բայց այս ընթացքում տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ։ Վստահ եմ, որ մենք կփոխանակվենք մտքերով այն մասին, թե ինչպես կզարգանա, մասնավորապես, ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերի հետ կապված իրավիճակը», – ասել է Լավրովը հունգարացի գործընկերոջ հետ բանակցությունների ժամանակ։