Ադրբեջանը և Միացյալ Նահանգները քննարկել են TRIPP նախագծի արագացումը


Միջազգային


Ադրբեջանն ու Միացյալ Նահանգները քննարկել են TRIPP նախագծի արագացումը։ Այս մասին իր սոցիալական ցանցերի էջում հայտարարել է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը։

«Մենք հանդիպել ենք ԱՄՆ տրանսպորտի նախարարի օգնական Դանիել Էդվարդսի հետ։ Մենք նրան մանրամասն տեղեկատվություն ենք տրամադրել Ադրբեջանի ռազմավարական նշանակության՝ որպես տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ կենտրոնի, բազմամոդել միջանցքների և ենթակառուցվածքային նախագծերի վերաբերյալ։ Մենք նաև քննարկել ենք տրանսպորտի այլ ոլորտներում, այդ թվում՝ ավիացիոն և ծովային տրանսպորտի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը»,- նշել է նախարարը։

Ռ. Նաբիևը նաև հավելել է, որ նրանք մտքեր են փոխանակել «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Newspress.am-ի) բացման և Նախիջևանի երկաթուղու վերականգնման և արդիականացման հարցում ԱՄՆ-ի հետ համագործակցության վերաբերյալ։


Leave a Comment