«Ռեալը» կարող է պաշտոնանկ անել Ալոնսոյին

Մադրիդի «Ռեալը» մտադիր է մարզչական փոփոխություն կատարել, տեղեկացնում է El Mundo-ն։

Իսպանիայի Լա լիգայի 15-րդ տուրում «Սելտայից» կրած պարտությունից (0-2) հետո «Ռեալի» ղեկավարները մի քանի ժամ «Բեռնաբեու» ստադիոնի գրասենյակում քննարկել են գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյի ապագան։

«Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 6-րդ տուրի հանդիպումն Ալոնսոյի վերջին շանսը կլինի։ Ձախողման դեպքում նա պաշտոնանկ կարվի։

44-ամյա մարզչի ու «Ռեալի» խաղացողների հարաբերությունները կտրուկ լարվել են։

Թիմն արդեն նոր գլխավոր մարզիչ է փնտրում։ Թեկնածուների թվում են «Ռեալը» նախկինում երկու անգամ մարզած, ակումբի հետ երեք անգամ անընդմեջ Չեմպիոնների լիգան հաղթած Զինեդին Զիդանը և «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։

«Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 10-ին։

Leave a Comment