
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ Հռոմի պապ Լևոն 14-րդը շեշտել է «արդար և երկարատև խաղաղության» հասնելու նպատակով երկխոսությունը շարունակելու անհրաժեշտությունը։ Այս մասին ասվում է Վատիկանի տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ Հռոմի պապը «կրկին կարևորել է երկխոսության շարունակման անհրաժեշտությունը և արտահայտել է իր ցանկությունը, որ ներկայիս դիվանագիտական նախաձեռնությունները հանգեցնեն արդար և երկարատև խաղաղության»։
«Բացի այդ, քննարկվել է ռազմագերիների հարցը և ուկրաինացի երեխաների իրենց ընտանիքներ վերադարձն ապահովելու անհրաժեշտությունը»,- հայտարարել է Վատիկանը։




