Երևանում Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմին. այն դուրս բերելու համար օգտագործvել են հատուկ ճոպաններ


Հայաստան


Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում՝ Հրազդան գետում, դի կա, հաղորդում է shamshyan.com -ը:


Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել տղամարդու մարմին:


Այս պահին տեղում աշխատում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները:



Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են դիակի ինքնությունը, ինչպես նաև տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ դեպք, թե սպանություն:



Leave a Comment