Հունգարիան դեմ կլինի հակառուսական պատժամիջոցների ցանկացած առաջարկի․ Սիյարտո

Հունգարիան դեմ կլինի հակառուսական պատժամիջոցների ցանկացած առաջարկի, հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։

Սիյարտոն Մոսկվա է ժամանել ռուս-հունգարական միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար։

«Հունգարիան դիմադրեց այս հսկայական ճնշմանը, որը փորձում էր խոչընդոտել մեր փոխգործակցությունը ձեզ հետ ( Ռուսաստանի հետ – խմբ.): Այնուամենայնիվ, մենք աջակցեցինք այս փոխգործակցությանը և շարունակում ենք զարգացնել ու աջակցել այն: Մենք կարողացանք դիմադրել Հունգարիայի շահերի և տնտեսական զարգացման դեմ ուղղված բոլոր պատժամիջոցներին: Եթե լինեն նման պատժամիջոցներ կիրառելու հետագա առաջարկություններ, մենք կդիմադրենք դրանց», – լրագրողներին ասել է նա:

Leave a Comment