Լիտվայի հետ հակամարտության կապակցությամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ոչ ոքի չի հաջողվի հակամարտություն հրահրել երկու երկրների միջև։
«Եթե նրանք (Լիտվայի և Արևմուտքի ուժերը) փորձում են այստեղ ինչ-որ հակամարտություն սկսել, քիչ հավանական է, որ նրանք հաջողության կհասնեն։ Մենք միշտ համաձայնության կգանք լիտվացի ժողովրդի հետ, ինչպես նաև լեհերի հետ։ Սա մեր ժողովուրդն է», – ընդգծել է բելառուս առաջնորդը։
«Եթե նորմալ հարաբերություններ եք ուզում, ապա նստեք բանակցությունների սեղանի շուրջ և քննարկեք այս հարցերը։ Մենք պատրաստ ենք դրան։ Այլ տարբերակներ չկան։ Եվ քիչ հավանական է, որ լինեն», – Լուկաշենկոն այսպիսի կոչ է արել Վիլնյուսին։