9 դեկտեմբերի 2025 – 12:50 AMT
PanARMENIAN.Net – ՆԳՆ և Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները պաշտոնեական կեղծիքի և դրան դրդելու կասկածանքով մի խումբ անձանց են ձերբակալել, որոնց թվում են նաև ոստիկանության աշխատակիցներ, հայտնում է 1lurer.am-ը։
«ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից ներկայացված հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քիչ առաջ ՆԳՆ նույն վարչության և Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները պաշտոնեական կեղծիքի և դրան դրդելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել են 4 անձի, որոնցից երկուսը ոստիկանության ծառայողներ են»,– հայտնեցին ՆԳՆ-ից։
Նրանք ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։