ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ UFC White House բացառիկ մրցաշարի ժամանակ կկայանա 8-9 տիտղոսային մենամարտ։
«UFC-ն կանցկացնի 8-9 տիտղոսային մենամարտ։ Դրանք կլինեն երբևէ ամենահզոր մենամարտերը։ Նախագահ Դանա Ուայթը մենամարտերը հետաձգում է` դրանք Սպիտակ տանն անցկացնելու համար»,- ասել է քաղաքական գործիչը։
UFC White House-ը, մեծ հավանականությամբ, տեղի կունենա 2026թ. հունիսի 14-ին Սպիտակ տանը։