Թորոսյանը խոսել է սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումների իրականացման կարևորության մասին՝ շեշտելով Վրաստանի հետ փորձի փոխանակման դերը

Դեկտեմբեր 09,2025 14:27

Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի առողջապահության հանձնաժողովի նախագահ Զազա Լոմինաձեի հետ։

Նախարար Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտի ընթացիկ ու նախատեսվող բարեփոխումները, խոսել դրանց իրականացման կարևորության մասին․ այս համատեքստում նախարարը շեշտել է նաև Վրաստանի հետ փորձի փոխանակման և երկկողմ աշխատանքային այցերի կազմակերպման դերը։

Զազա Լոմինաձեն պատրաստակամություն է հայտնել շարունակել ներդնել անհրաժեշտ ջանքեր՝ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու և ամրապնդելու, ինչպես նաև նոր համատեղ նախաձեռնությունների իրականացմանը նպաստելու ուղղություններով։

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment