Թագավորը պետք է վերադարձնի իր գահը․ Ֆյուրի

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին ինստագրամյան իր էջում գրառում է կատարել` ակնարկելով, որ մտադիր է վերադառնալ ռինգ:

«Թագավորը պետք է վերադարձնի իր գահը։ Կա երկար և միայնակ ճանապարհ, որը միայն ես կարող եմ անցնել, բայց երկար և դժվար մարտերից հետո ինձ անմահություն է սպասում։

Հիսուսը մարտում հաղթել է ավելի քան 2000 տարի առաջ ։ Նրա սուրբ անվան պատվին ես առաջ եմ շարժվում` դեպի 2026 թվական»,- գրել է 37-ամյա լեգենդար Ֆյուրին:

Leave a Comment