FlyOne Armenia ավիաընկերությունը հայտարարել է Երևան-Ալիկանտե չվերթերի մեկնարկի մասին

FlyOne Armenia ավիաընկերությունը կսկսի կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան-Ալիկանտե-Երևան երթուղով՝ սկսած 2026 թվականի հունիսի 4-ից, հայտարարել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։

Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի և կիրակի օրերին։ Տոմսերն այժմ կարելի է ձեռք բերել ավիաընկերության պաշտոնական կայքում՝ flyone.eu։

Ավիաընկերությունն ավելի վաղ հայտարարել էր, որ հոկտեմբերի 28-ից մեկնարկել է կանոնավոր չվերթեր Երևան-Կրասնոդար-Երևան երթուղով, իսկ 2026 թվականի մայիսի 25-ից և ապրիլի 3-ից՝ համապատասխանաբար՝ Երևան-Բաթումի-Երևան և Երևան-Վիեննա-Երևան երթուղիներով։

FlyOne Armenia-ն, որը հիմնադրվել է 2021 թվականին, չվերթեր է իրականացնում ԱՊՀ, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի ավելի քան 20 ուղղությամբ։

Հոկտեմբերին Wizz Air ավիաընկերությունը հայտարարել էր, որ դադարեցնում է Վիեննա թռիչքները և առաջարկում նոր ուղղություններ՝ բազավորվելով Հայաստանում։ 

Leave a Comment