«Բա չգիտե՞ք, որ մայր օրենքով եկեղեցին անջատ է պետությունից». Արեգ Սավգուլյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախկին խորհրդական Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Տիկին Գալյան, դուք էս կառավարության մեջ միակ Սրբուհին եք և չպետք է տրվեիք Եկեղեցու դեմ սկսված սադրանքին։ Եթե ՀՀ սահմանդրությամբ գիտեք, որ Հայ առաքելական Եկեղեցին ունի հատուկ կարգավիճակ, դա չի նշանակում, որ պետք է եռագույն կախեք եկեղեցիներում, ընդհակառակը, պետք է հեռու խաղաք։
     Բա չգիտե՞ք, որ նույն մայր օրենքով եկեղեցին անջատ է պետությունից, չէ՛, իհարկե գիտես, ուղղակի այդ պահին կմտնես ինքնահակասման տիրույթ, ինչպես շեֆդ է ներխուժել եկեղեցու դաշտ և չի կարողանում հստակ պատասխանել թե ինչո՞ւ»:

Leave a Comment