Քաղաքապետարանն անակնկալ է խոստանում գլխավոր տոնածառի լույսերի վառման օրը. Factor.am

Դեկտեմբերի 14-ին Հանրապետության հրապարակում կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը։ Բացի այդ, կցուցադրվի ամանորյա մյուզիքլ  և տեղի կունենա հրավառություն։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։ Բացի այս ամենից, քաղաքապետարանից նաև անակնկալ են խոստանում։

Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակն Ամանորին պատրաստելու համար համայքային բյուջեից ավելի քան 607 միլիոն դրամ է հատկացվել։ Երգող շատրվանների տարածքի ձևավորման, Սուրբծննդյան տոնավաճառի կազմակերպման և գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության համար «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությանը 340 միլիոն դրամ է հատկացվել։ Գլխավոր տոնածառի ճյուղերն ու լույսերն այս տարի նոր են․ դրանք մատակակարել է «Սինեմարտ» ընկերությունը։  

Leave a Comment