Ընկերը զուգընկերուհու կամքին հակառակ առևանգել է նրան

Դեկտեմբերի 8-ին Սյունիքի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել

Գործը մակագրվել է Հրաչ Դաջունցին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է DataLex դատական տեղեկատվական համակարգից։

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն

Դ․Խ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կամքին հակառակ, խմբի կազմում առևանգել է զուգընկերուհուն՝ Ս․ Ա․-ին, որում բացակայել են ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները, բացի այդ ֆիզիկական ներգործության է ենթարկել վերջինիս, որը չի առաջացրել ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները։

Հ․Հ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կամքին հակառակ, խմբի կազմում առևանգել է Ս․Ա․-ին, որում բացակայել են ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները։

Դ․Խ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ երկու հոդվածներով՝

1․ 191 հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով

2․ 195 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով 

Հ․Հ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 191 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։

Մեղադրյալներին խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողություն և գրավ։

Ծանուցում։ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 






Կարդացեք նաև՝


Leave a Comment