Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ջոն Սթոունզը վնասվածք է ստացել ամանորյա տոնածառը զարդարելիս։ Այս մասին հայտնում են CityChief-ն ու TheTouchline-ը։
Թեև ակումբը 31-ամյա ֆուտբոլիստի վնասվածքի բնույթի մասին պաշտոնական հայտարարություն դեռ չի տարածել, սակայն հաստատվել է, որ նա բաց կթողնի Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 6-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ դեկտեմբերի 10-ին կայանալիք հանդիպումը։
Ընթացիկ մրցաշրջանում Սթոունզը «Սիթիի» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 13 հանդիպման։ ՉԼ մրցաշարային աղյուսակում 5 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 10 միավորով 9-րդն է, իսկ «Ռեալը»՝ 12 միավորով 5-րդը։