Ադրբեջանցիները պղծել են Մարտակերտի 17-րդ դարի Երից Մանկանց վանքը

Ադրբեջանցիները պղծել ու վանդալիզմի են ենթարկել Մարտակերտի 17-րդ դարի Երից Մանկանց վանքը. հայտնում է «Artsakh Monuments»-ը:

Տարածված լուսանկարներում երևում է, որ անհետացել են բեմի վրա դրված եկեղեցու մանրակերտները, Սուրբ սեղանին հենած խաչքարը։ Ջարդել են գեղաքանդակ խաչքարի ստորին հատվածը, որն ընկած է գետնին։ Աջակողմյա որմնախորշի մեջ տեղադրված քանդակը երեսնիվայր ընկած է։

 

Leave a Comment