Նյու Յորքի ընտրված քաղաքապետը մտադիր է վարձու բնակարանից տեղափոխվել պաշտոնական առանձնատուն

Նյու Յորքի ընտրված քաղաքապետ Զոհրան Մամդանին հայտարարել է, որ պաշտոնն ստանձնելուց հետո կտեղափոխվի պատմական Գրեյսի առանձնատուն, որտեղ ապրել են քաղաքապետերի մեծ մասը, հայտնում է BBC-ին։

Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր քաղաքապետերի մեծ մասը  բնակվել են 1799 թվականին  կառուցված Գրեյսի առանձնատանը։

Մամդանին, որը նոյեմբերի սկզբին ընտրություններում հաղթել էր նաեւ մատչելի բնակարանաշինության իր ծրագրերի համար, ապրում էր Քուինսի Աստորիա թաղամասում։

Այն միջին խավի ընտանիքներ բնակավայր է, որը հայտնի է նաեւ իր կենսունակ ներգաղթյալ համայնքներով։

«Աստորիա, շնորհակալություն Նյու Յորքի լավագույն կողմը մեզ ցույց տալու համար։ Չնայած ես այլևս չեմ ապրում Աստորիայում, բայց Աստորիան միշտ կապրի իմ մեջ և իմ կատարած աշխատանքում»,- հայտարարել է Մամդանին։

Աստորիայում իր վարձու բնակարանի համար դեմոկրատ սոցիալիստ Մամդանիին քննադատում էին քաղաքական հակառակորդները, մասնավորապես Նյու Յորքի նախկին նահանգապետ Էնդրյու Կուոմոն։ Նա նշում էր, որ Մամդանին բնակարանը վարձակալում է արտոնյալ պայմաններով, թեեւ հայտնի ընտանիքից է։ Նրա մայրը՝ Միրա Նաիրը, կինոռեժիսոր է, իսկ հայրը՝ Մահմուդ Մամդանին, հեղինակավոր Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր։

Գրեյսիի առանձնատանը ապրել են Նյու Յորքի ոչ բոլոր քաղաքապետերը։  Օրինակ՝ միլիարդատեր ձեռնարկատեր և համանուն ֆինանսական գործակալության հիմնադիր Մայքլ Բլումբերգը իր երեք ժամկետների ընթացքում՝ մինչև 2012 թվականը, ապրել է Վերին Իսթսայդի իր առանձնատանը: Նա կարծում էր, որ Գրեյսի առանձնատունը պետք է օգտագործվի քաղաքային պաշտոնական միջոցառումների համար:

Leave a Comment