Ուկրաինայի հարցով ԱՄՆ ծրագիրը 8 կետով կրճատվել է. Զելենսկի – Armenia Today

Ուկրաինայում պատերազմի դադարեցմանն ուղղված ԱՄՆ խաղաղության ծրագիրը 8 կետով կրճատվել է՝ դառնալով 20, և թարմացված տեսքով կներկայացվի Վաշինգտոնին, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Այս մասին գրում է DW-ն:

Սակայն, Զելենսկին չի մանրամասնել, թե որ կետերի մասին է խոսքը։ Լրագրողների հետ զրույցում նա միայն ասել է, որ Ուկրաինան իրավունք չունի իր տարածքները հանձնել ոչ երկրի Սահմանադրությամբ, ոչ էլ միջազգային իրավունքով։

ԱՄՆ-ն խաղաղության համաձայնագրի նախագիծն առաջին անգամ ներկայացրել էր նոյեմբերին, իսկ Թրամփը հրապարակայնորեն կոչ էր արել Կիևին տարածքային զիջումները դիտարկել որպես պատերազմի ավարտի ճանապարհ:

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ ամերիկյան կողմի որոշ առաջարկներ, որոնք տեղ են գտել ավելի վաղ Մոսկվային փոխանցված փաստաթղթերում, արժանացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քննադատությանը, սակայն ինչ-որ բանի հետ նա համաձայնել է:

Leave a Comment