«Հրապարակ»․ թերթը գրում է․
«Դեկտեմբերի 10-ին՝ Արցախի անկախության հանրաքվեի և Սահմանադրության հռչակման օրը, Արցախի ներկայացուցչությունում լսումներ են նախաձեռնվել։ ԱՀ խորհրդարանը լսումներին մասնակցելու հրավերներ է ուղարկել նաև հայաստանյան քաղաքական ուժերին՝ ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական:
Օրակարգում Արցախի ինստիտուտների պահպանման, ինչպես նաև վերադարձի իրավունքի իրացման հարցերն են։ Չնայած Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ «Արցախ» անունը Հայաստանում այլևս չհնչի, սակայն ԱՀ գործիչները, ըստ էության, չեն պատրաստվում նրա օրակարգով շարժվել, անգամ այն բանից հետո, երբ նախագահ Սամվել Շահրամանյանը ձեռքերը լվաց ու այլևս չցանկացավ իրավունքի ուժից օգտվելով՝ երկարաձգել իր պաշտոնավարումը, անգամ այն բանից հետո, երբ Փաշինյանի «կրոնն է ընդունել» նաև Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոսը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում