Փաշինյանի պառակտիչները բռնի կերպով զավթել են եկեղեցին․ Московский Комсомолец

Նիկոլ Փաշինյանը եկեղեցին տանում է դեպի պառակտում. նա մասնակցում է «այլընտրանքային» պատարագների, արգելում է Կաթողիկոսի անվան արտաբերումը պատարագների ժամանակ և դժգոհ ծխականներին վտարում եկեղեցիներից։ Ըստ էության՝ Փաշինյանի պառակտիչները բռնի կերպով զավթել են եկեղեցին․ գրում է Московский Комсомолец-ը։

«Ինչպես շատ այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում եկեղեցին անջատ է պետությունից։ Հետևաբար` կառավարությունն իրավունք չունի միջամտելու նրա գործերին։ Սակայն Փաշինյանը չի ենթարկվում օրենքին։ Ավելի ճիշտ, նա կարող է գրել ցանկացած օրենք։ Այժմ նա որոշել է փոփոխել եկեղեցական արարողությունների անցկացման կարգը՝ դրանք, այսպես ասած, հագեցնելով հայրենասիրական բովանդակությամբ»,-գրում է կայքը։

Փաշինյանն առաջարկել է եկեղեցիներում տեղադրել հայկական դրոշներ և կիրակնօրյա պատարագից առաջ երգել ազգային օրհներգը։

«Դրանով նա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ինքը որևէ կապ չունի եկեղեցու, հավատքի կամ քրիստոնեության հետ։ Ի վերջո, պատարագից առաջ օրհներգը երգելը նշանակում է, որ պետությունն Աստծուց վեր է»,-նշվում է հոդվածում։

Leave a Comment