Ռուսական դատարանը հրաժարվել է մեղմացնել Ադրբեջանի քաղաքացիների նախնական կալանքի միջոցները

Քննարկվել է Եկատերինբուրգում կատարված մի շարք հանցագործությունների մեջ մեղադրվող ադրբեջանցիներ Ախլիման Գանջիևի, Ազիզ Աբասովի, Շահին Լալաևի և Ակիֆ Սաֆարովի բողոքարկման դիմումը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մեղադրյալների փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել առաջին ատյանի դատարանի որոշման դեմ՝ խնդրելով որպես խափանման միջոց ընտրել տնային կալանքը։

Գործի նյութերը ուսումնասիրելուց հետո Սվերդլովսկի մարզային դատարանը անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։

2025 թվականի հոկտեմբերի 16-ին Եկատերինբուրգի Վերխ-Իսեցկի շրջանային դատարանը Ախլիման Գանջիևի, Ազիզ Աբասովի, Շահին Լալաևի և Ակիֆ Սաֆարովի կալանքը երկարաձգել է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 29-ը։

Leave a Comment