Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը դժգոհել է աշխարհի 2026թ. առաջնության խմբային փուլի վիճակահանության ընթացակարգից։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
«Այս միջոցառումն ամերիկյան ոճով էր, ամեն ինչ շոուի էր վերածած։ Հասկանալի է, որ յուրաքանչյուր երկիր իր մշակույթն ունի։
Մենք ամեն ինչին էլ հարմարվում ենք, բայց երկար ժամանակ չգիտեինք` ո՛ր հավաքականներին ենք մրցակից ստանալու։ Վիճակահանությունը շատ երկար տևեց»,- ասել է 57-ամյա ֆրանսիացի մասնագետը։
Ֆրանսիացիները վիճակահանության արդյունքում ընգրկվել են I խմբում և կհանդիպեն Սենեգալի, Նորվեգիայի ու Իրաքի, Բոլիվիայի, Սուրինամի հավաքականներից մեկի հետ։