Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդների հետ իր հանդիպման ժամանակ մշակված խաղաղության ծրագրի նոր տարբերակը կներկայացվի Միացյալ Նահանգներին դեկտեմբերի 9-ին։ Այս մասին հայտնել է Reuters-ը։
«Կարծում եմ՝ ծրագիրը պատրաստ կլինի վաղը երեկոյան։ Կարծում եմ՝ մենք այն կրկին կուսումնասիրենք և կներկայացնենք Միացյալ Նահանգներին», – ասել է Զելենսկին։ Նա նաև նշել է, որ «ծրագիրը 28 կետից կրճատվել է մինչև 20», և որ տարածքային հարցի շուրջ փոխզիջում «դեռևս չի գտնվել»։
Դեկտեմբերի 8-ին Զելենսկին ժամանել է Լոնդոն և հանդիպել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ քննարկելու Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքը։