Հեղինակավոր Goal պարբերականը ներկայացրել է աշխարհի 2026թ. առաջնության չեմպիոն դառնալու գլխավոր ֆավորիտներին։
Մունդիալը հաղթելու գլխավոր ֆավորիտն Իսպանիայի ազգային հավաքականն է, որին հաջորդում են աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի, Անգլիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդերլանդներյի, Շվեյցարիայի, Նորվեգիայի և Մարոկկոյի հավաքականները։
ԱԱ-2026-ը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ն ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում: