ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն Հայաստանում հյուրընկալեց ՀՀ-ԻԻՀ զբոսաշրջության բնագավառում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի 5-րդ նիստը Հայաստանի և Իրանի զբոսաշրջության ոլորտի լիազոր մարմինների մասնակցությամբ։ Այս մասին հայտնել են ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից:
Իրանական պատվիրակությունը գլխավորում էր պարոն Անուշիրվան Բանդփեյը` Մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռագործության նախարարի՝ զբոսաշրջային հարցերով տեղակալը։
Հայկական կողմը գլխավորում էր ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
Նիստի ընթացքում քննարկվեցին վերջին զարգացումները զբոսաշրջության ոլորտում, երկու երկրների զբոսաշրջային հոսքերի մեծացմանը միտված քայլերը, համագործակցության նոր հնարավորություններ, առկա խոչընդոտներն ու դրանց լուծմանն ուղղված քայլերը, առաջիկա անելիքները։