Ուկրաինայի նախագահի և Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի առաջնորդների Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են ԱՄՆ-ի միջնորդությամբ անցկացված խաղաղության բանակցությունների միջանկյալ արդյունքները և անվտանգության երաշխիքները, հաղորդել է Ֆրանսիայի նախագահի գրասենյակը։
«Այս հանդիպումը, որին մասնակցել են Ուկրաինայի նախագահը, Մեծ Բրիտանիայի վարչապետը, Գերմանիայի կանցլերը և Ֆրանսիայի Հանրապետության նախագահը, թույլ տվեց մեզ վերահաստատել մեր անսասան աջակցությունը Ուկրաինային, ինչպես նաև մեր անսասան հանձնառությունը Ուկրաինայում ամուր և երկարատև խաղաղության հասնելուն», — ասվում է հայտարարության մեջ։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին X-ի իր էջում շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ «հանդիպումը կազմակերպելու և խաղաղության ճանապարհին նրանցից յուրաքանչյուրի անձնական ներդրման համար»։
Նա նշել է, որ հանդիպմանը քննարկվել է նաև ամերիկյան կողմի հետ համատեղ դիվանագիտական աշխատանքը, և համաձայնեցվել է «ընդհանուր դիրքորոշում» անվտանգության երաշխիքների, Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման և «հաջորդ քայլերի» վերաբերյալ։
«Մենք նաև քննարկեցինք Ուկրաինային հետագա պաշտպանական աջակցությունը», — նշել է Զելենսկին։