Ակնհայտորեն տեղի ունեցած վայրագությունը կապված է Միհրան Հակոբյանի հնչեցված քաղաքական գնահատականների հետ․ Տիգրան Աբրահամյան



Հիվանդանոցում տեսակցեցի հանրային գործիչ Միհրան Հակոբյանին, ում նկատմամբ այսօր հարձակում էր իրականացվել:

Վերջինս միջին ծանրության մարմնական վնասվածք ունի:

Միհրանը որևէ մեկի հետ անձնական, կենցաղային խնդիր, թշնամություն չի ունեցել:

Ակնհայտորեն տեղի ունեցած վայրագությունը կապված է իր հանրային խոսքի, հնչեցված քաղաքական գնահատականների հետ, որին ի պատասխան խուժանապետությանը հարիր գործիքակազմ է աշխատել:

Իշխանության ներմուծած «արևմտյան արժեքներն» են, որի պարագայում հանրությունը միայն ծեծ, ջարդ, կալանավորում է տեսնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment