Մակրոնը, Սթարմերը, Մերցը և Զելենսկին այսօր Լոնդոնում քննարկել են անվտանգության երաշխիքները, հայտնել է Ելիսեյան պալատը։ Այլ մանրամասներ չեն նշվում։
Հիշեցնենք, որ Մակրոնը հայտարարել էր, որ իրենք ունեն շատ ուժեղ խաղաքարտեր, Ուկրաինայի դիրքերն ամուր են եվրոպական օգնության և Ռուսաստանի թուլացման շնորհիվ։
«Ֆինանսավորումը և զենքի մատակարարումը Ուկրաինային։ Ուկրաինայի շարունակական դիմադրությունը և այն փաստը, որ Ռուսաստանի տնտեսությունը սկսում է դժվարություններ ունենալ, հատկապես մեր վերջին պատժամիջոցներից և Միացյալ Նահանգների պատժամիջոցներից հետո»,- նշել է Մակրոնը։