Մադրիդի «Ռեալը» քննարկում է թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին պաշտոնանկ անելու հնարավորությունը, հայտնում է El Mundo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Լա լիգայի 15-րդ տուրում «Սելտայից» կրած պարտությունից հետո (0:2), մադրիդյան ակումբի ղեկավարությունը արտակարգ ժողով է հրավիրել, որը տևել է մի քանի ժամ։
Նշվում է, որ Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 6-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթիի» դեմ կայանալիք առաջիկա հանդիպումը կարող է վերջինը լինել Ալոնսոյի համար «Ռեալի» ղեկին։
Հաղորդվում է, որ «Արքայական ակումբն» արդեն սկսել է նոր գլխավոր մարզչի փնտրտուքները։ Հիմնական ֆավորիտների թվում են «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը և Զինեդին Զիդանը, ով նախկինում արդեն երկու անգամ գլխավորել է «Ռեալը»։