Շատ բարդ խմբում ընդգրկվեցինք․ Անչելոտին՝ վիճակահանության մասին

Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է աշխարհի 2026թ. առաջնության խմբային փուլի վիճակահանության մասին։

«Շատ բարդ խմբում ընդգրկվեցինք։ Մարոկկոն շատ ուժեղ հավաքական է, նույնը կարող եմ ասել Շոտլանդիայի մասին։

Մարոկկոն հիանալի հանդես եկավ աշխարհի նախորդ առաջնությունում, վերջին շրջանում էլ է լավ խաղում։ Շոտլանդիան, եվրոպական բարդ մրցակիցների հաղթելով, դուրս եկավ Մունդիալ։ Նրանք շատ կարգապահ ու ֆիզիկապես ուժեղ թիմ ունեն։

Այս խմբում պետք է զգույշ լինենք, բայց նաև վստահ եմ մեր հավաքականի վրա»,- ասել է իտալացին։

Բրազիլացիները Մունդիալում ընդգրկվել են B խմբում, բացի Մարոկկոյից ու Շոտլանդիայից, կմրցեն նաև Հայիթիի հավաքականի դեմ։

Մունդիալ-2026-ը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ն ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում:

Leave a Comment