Բռնցքամարտի ԱԱ. Նարեկ Մանասյանը հաղթեց տեխնիկական նոկաուտով



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Դուբայում անցկացվող բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությունում: 92 կգ քաշայինների պայքարում Մանասյանը մենամարտեց ավստրալիացի Լեո Նիկոլսոնի հետ եւ հաղթեց ժամանակից շուտ տեխնիկական նոկաուտով:

Երկրորդ ռաունդում Մանասյանը երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, որից հետո ռինգի մրցավարը կանգնեցրեց մենամարտը: 

Բռնցքամարտի աշխարհի առաջնության 5-րդ մրցումային օրը երկրորդ վստահ հաղթանակն է տարել Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը եւ Արտուշ Հովհաննիսյանը (80 կգ) 

Քիչ անց ռինգ դուրս կգա աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (+92 կգ)։

Երեկոյան մրցահերթում պայքարի մեջ կլինեն Բարեղամ Հարությունյանը (48 կգ ), Արթուր Բազեյանը (60 կգ) եւ Վախթանգ Հարությունյանը (75 կգ )։

Դավիթ Չալոյանը (+92 կգ) մեկնարկում կհանդիպի Տաջիկստանի ներկայացուցիչ Մուհամադ Աբրորիդինովին: 

48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը կփորձի հաղթահարել Թաիլանդի ներկայացուցիչ Թիրապատ Իտանի արգելքը: 

Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը (60 կգ) երկրորդ մենամարտում կհանդիպի Գանան ներկայացնող Եբենզեր Անկրային: 

Վախթանգ Հարությունյանը (75 կգ) կմրցի Ուզբեկստանը ներկայացնող Ֆազլիդին Էրկինբոեւի հետ:

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment