Վրաստանը գործընկեր երկրներից Ադրբեջանի տարածքից Հայաստան վառելիքի միանվագ տարանցման հարցում է ստացել


Վրաստանի հանրային հեռուստատեսությունը հայտնել է, որ երկրի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունն արձագանքել է ադրբեջանական մամուլում տարածված տեղեկություններին այն մասին, թե «Ադրբեջանից դեպի Հայաստան երկաթուղով վառելիքի մատակարարման խափանումների պատճառը սակագնային արգելքներն են»։


«Այս տարվա դեկտեմբերի 5-ին Վրաստանի կառավարությունը գործընկեր երկրներից ստացավ հարցում՝ Ադրբեջանի տարածքից Հայաստան վառելիքի միանվագ տարանցման կազմակերպման վերաբերյալ՝ Վրաստանի տարածքով։


Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ՝ «Վրաստանի երկաթուղուն» անմիջապես հանձնարարվե է նշված բեռի մեկանգամյա երկաթուղային փոխադրումն իրականացնել ամբողջովին անվճար։ Այս որոշման մասին պաշտոնական կողմերը տեղեկացվել են։


Վրաստանը եղել և մնում է Հայաստանի և Ադրբեջանի ռազմավարական վստահելի գործընկեր երկիր։ Մենք միշտ եղել ենք և մնում ենք տարածաշրջանում խաղաղության և համագործակցության աջակից»,- նշել են Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունում։


Մանրամասները՝ տեսաշարում:

Leave a Comment