Մադրիդի Ռեալի ութ պաշտպան բաց կթողնի Լա լիգայի հաջորդ հանդիպումը — Armsport.am

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Բեռնաբեուում» ոչ միայն կորցրեց կարևոր միավորներ՝ պարտվելով «Սելտային» (0-2), այլ նաև զրկվեց կարևոր խաղացողներից՝ հաջորդ տուրի «Ալավեսի» դեմ հանդիպումից առաջ։

Մադրիդյան գրանդի բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն վնասվածք ստացավ առաջին խաղակեսում, իսկ Ֆրան Գարսիան և Ալվարո Կարերասը հեռացվեցին խաղադաշտից ընդմիջումից հետո։

Ըստ The Touchline-ի՝ «Ռեալի» ութ պաշտպաններ բաց կթողնեն Լա լիգայի հաջորդ խաղը «Ալավեսի» դեմ։ Բացի վերը նշված երեք պաշտպաններից, առաջիկա հանդիպումը բաց կթողնեն նաև Դին Հաուսենը, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, Դանի Կարվախալը, Դավիդ Ալաբան և Ֆերլան Մենդին։

«Ռեալի» և «Ալավեսի» միջև խաղը կկայանա հաջորդ կիրակի՝ դեկտեմբերի 14-ին։ Դրանից չորս օր առաջ Խաբի Ալոնսայի թիմը տանը՝ Չեմպիոնների լիգայի խաղում, կընդունի «Մանչեսթեր Սիթիին»։

Leave a Comment