Ո՞ր հավաքականները կմրցեն Մունդիալների պատմության 1000-րդ խաղում

ԱԱ-2026-ի շրջանակներում տեղի կունենա Մունդիալների պատմության 1000-րդ խաղը: Հոբելյանական խաղում կմրցեն Թունիսի և Ճապոնիայի հավաքականները:

F խմբի այս խաղը կկայանա հունիսի 20-ին` Մեքսիկայի Նուևո Լեոնի Գվադալուպե քաղաքի BBVA ստադիոնում:

Մունդիալը կանցկացվի 3 երկրում` ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում: Առաջին անգամ մրցաշարին կմասնակցի 48 երկրի ազգային հավաքական:

Հիշեցնենք, որ բացման խաղը տեղի կունենա հունիսի 11-ին, կմրցեն Մեքսիկայի և Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականները:

Leave a Comment