«Ինչքան «ֆեյք» կա մեր երկրում` բոլորը քեզ, նսեմ ճիվաղ, չարքին ծառա` բոլորը քեզ». Դավիթ Ամալյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Երգիչ-երգահան Դավիթ Ամալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչքան «ֆեյք» կա մեր երկրում` բոլորը քեզ,
     Նսեմ ճիվաղ, քեզ մեծարող` բոլորը քեզ,
     Չարիք բուծող, չարքին ծառա` բոլորը քեզ,
     Քածապարոն պաշտոնյաներ` սրանք էլ քեզ,
     Անասելիք խոսող բաներ` բոլորը քեզ,
     Նվաստացած ոստիկաններ` դրանք էլ քեզ,
     Վերքերին աղ շաղ տվողներ` բոլորը քեզ,
     Առանց հավատ աղոթողներ` բոլորը քեզ,
     Տկարամիտ օրենսդիրներ` բոլորը քեզ,
     Գմբեթազուրկ վանականներ` սրանք էլ քեզ,
     Յուղոտ, փամփլիկ որկրամոլներ` բոլորը քեզ,
     Անսեռ, անազգ թրքամոլներ` բոլորը քեզ,
     Դեմքին դատարկ դաջված լրբեր` սրանք էլ քեզ,
     Անաստված ու անսիրտ սրբեր` էս էլ առ քեզ,
     Էշն ի՞նչ գիտի, թե նուշն ինչ է, սա էլ հետը,
     Սրանց վերցրու Երկրից գնա` Երկիրը` մեզ…»:

Leave a Comment