Կունդեն Արաուխոյի հետ կատարված միջադեպից հետո խնդրանքով դիմել է Ֆլիկին — Armsport.am

«Բարսելոնայի» ֆրանսիացի պաշտպան Ժյուլ Կունդեն պատրաստ է զբաղեցնել շարքից դուրս մնացած Ռոնալդ Արաուխոյի տեղը։ Ուրուգվայցին դեռ հոգեբանական խնդիրներ ունի՝ «Չելսիի» դեմ խաղում (0:3) հեռացվելուց հետո։ Ակումբը խաղացողին հանգիստ է տվել՝ հոգեբանորեն վերականգնվելու համար։

Ըստ լրագրող Հելենա Կոնդիսի տեղեկությունների՝ գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ստեղծված իրավիճակը քննարկել է Կունդեի հետ։ Զրույցի ընթացքում ֆրանսիացին մարզչին ասել է, որ կցանկանար վերադառնալ պաշտպանության կենտրոն և զբաղեցնել Արաուխոյի տեղը։

Հիշեցնենք, որ Ժյուլ Կունդեն դեռևս Չավիի օրոք էր տեղափոխվել աջ պաշտպանի դիրք։ Սկզբում կենտրոնական պաշտպանին դուր չէր գալիս իր ոչ հիմնական դերը, իսկ հետո նա հաշտվեց այդ դիրքի հետ։

Խնդիրն այն է, որ Պաու Կուբարսիի հետ զույգում Ֆլիկը ցանկանում է տեսնել ձախլիկ պաշտպան, մինչդեռ Կունդեն աջլիկ է

Leave a Comment