Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայ Առաքելական Եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, և, ըստ այդմ, առաջարկում է, որ պատարագից առաջ հնչի պետական օրհներգը։ Նախ պնդումը սուտ է, քանի որ Հայ Առաքելական եկեղեցին չի ստեղծվել պետության կողմից, ավելին, պետության բացակայության ժամանակ կատարել է նաև պետության դերը՝ իր շուրջ համախմբելով ժողովրդին։ Բայց դա մի կողմ, առաջին անգամ չէ նա չհիմնավորված պնդումներ անում։
Քանի որ այս իշխանությունը սիրում է ամեն ինչ համեմատել Եվրոպական երկրների փորձի հետ, փորձենք համեմատել նաև այս առաջարկը․
Ֆրանսիան համարվում է աշխարհիկ պետության դասական օրինակ՝ պետությունն ու եկեղեցին իրավաբանորեն խիստ առանձնացված են։ Նոտր Դամում ոչ ոք չի երգում պետական օրհներգը։
Մեծ Բրիտանիայում թագավորն է եկեղեցու գլուխը, բայց այնտեղ կիրակնօրյա ժամերգությունը չի վերածվում պետական արարողության։
Անգամ եկեղեցական-մենիշխանական պետություն Վատիկանում, Հռոմի պապը լիտուրգիան չի սկսում օրհներգով։
Աշխարհում նույնիսկ այն երկրներում, որտեղ եկեղեցին ունի պետական կարգավիճակ կամ սերտ կապ իշխանության հետ, պետությունը չի միջամտում եկեղեցական արարողության ընթացքին։
Բայց դե Փաշինյանը պետք է տարբերվի բոլորից։ Հայ առաքելական եկեղեցին տարածված է ամբողջ աշխարհում և հետաքրքիր է՝ ամեն երկրում պետք է ա՞յդ երկրի օրհներգը կատարի, ԱՄՆ-ում՝ այդ երկրի օրհներգը, Թուրքիայում՝ այդ երկրինը և այսպես շարունակ։ Թե՞ նպատակը հենց դա է։