
Մայր Աթոռը դատապարտում է իշխանությունների կողմից տարբեր եկեղեցիներում պատարագի կազմակերպումը:
«Մայր Աթոռը խստագույնս դատապարտում է իշխանությունների կողմից իրականացված միջամտությունները, որոնք եկեղեցական կարգ ու կանոնների, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության կոպիտ խախտումներով վիրավորել են հավատացյալների հոգևոր զգացմունքները և խորացրել պառակտումը եկեղեցական կյանքում։ Թեմակալ առաջնորդի լիազորությունները շրջանցելով՝ որևէ եպիսկոպոսի մասնակցությունը «Պատարագներին» հանդիսանում է կանոնական կոպիտ խախտում, ինչի օրինակն է Շիրակի թեմի Սուրբ Աստվածածին (Յոթ վերք) եկեղեցում տեղի ունեցածը»,- ասված է Մայր Աթոռի տարածած հայտարարության մեջ։
Մայր Աթոռը հորդորում է կանոնախախտ եպիսկոպոսներին «վերադառնալ կանոնական դաշտ և գործել եկեղեցու դարավոր ավանդույթներին ու միասնության պահպանմանը համապատասխան»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը մեղադրում է Գարեգին Երկրորդին և Արշակ սրբազանին կուսակրոնության ուխտը խախտելու մեջ, պահանջում է, որ նրանք ազատեն Վեհարանը: Կաթողիկոսի հեռացման պահանջին միացել են նաև Կառավարությունում վարչապետի հետ հանդիպած եպիսկոպոսները: