Ո՞ր գերատեսչություններն ու ՍՊԸ-ներն են գնումներ կատարել իշխանության կողմից բարեհաճության արժանացած «Հոմպլեք» մոլլից. «Փաստինֆո»

8 Դեկտեմբերի, 2025

Ամանորին ընդառաջ տարբեր կազմակերպություններ, գերատեսչություններ, ՍՊԸ-ներ սկսել են իրենց ամանորյա գնումները, որոնց մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է բաց աղբյուրներում հրապարակված փաստաթղթերից։

Օրինակ «Սպորտի կառավարման կենտրոն» ՓԲԸ-ն դեկտեմբերի 4-ին 420.720 դրամով տոնածառ, ամանորյա զարդարանքներ, լույսեր է գնել «Հոմպլեքս հիպել մոլլ» ՍՊԸ-ից։

Նշված գումարի շրջանակներում, մասնավորապես, գնել 300 սանտիմետրանոց տոնածառ, գունագեղ խաղալիքներ, լույսեր, մարգարիտներով խաղալիքներ, աստղիկներով խաղալիքներ։

«Հոմպլեքս» հիպեր մոլլի իրական շահառուն, ըստ ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, համարվում Ժիրայր Մարտիրոսյանը։ Նշենք, որ մամուլում տեղեկություններ էին շրջանառվել առ այն, որ հիմնադիրը  Նորայր Մարտիրոսյանն է, որը հանդիսանում է  «Kargin tun Building» ընկերության ղեկավարը ու «Կարգին շինանյութ»-ի հիմնադիրը։

Ժիրայր Մարտիրոսյանը մինչ հիպեր մոլլի բացումն ակտիվորեն ներկայացնում էր, թե ինչպիսինն է այն լինելու, որ աշխարհահռչակ բրենդներն են ներկայացված լինելու։ Հավելենք նաև, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ մինչ մոլլի բացումը շրջայց է կատարել սեփականատիրոջ՝ Նորայր Մարտիրոսյանի հետ, որի ընթացքում Պապոյանը ներկայացրել է պետական աջակցության այն գործիքակազմը, որի միջոցով հնարավոր է արդիականացնել և ընդլայնել գործունեությունը։

Մոլլի բացմանն էլ ներկա է եղել Նիկոլ Փաշինյանը, իսկ «Հոմպլեքս» հիպեր մոլլի հանրային կապերի և լրատվության բաժնի պատասխանատուն Նանե Արզումանյանն է, որի հեղինակած գրքի շնորհանդեսին մասնակցել է Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը։ Կարելի է ենթադրել, որ այս ՍՊԸ-ն արժանացել է իշխանավորների բարեհաճությանը։

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ հիպեր մոլլից օգտվել են «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն և Սպորտի կառավարման կենտրոն ՓԲԸ-ն։

«Հոմպլեքս» հիպեր մոլլը, որի բացումը եղել է հունիսին, ընդգրկված է 1000 խոշոր հարկատուների ցուցակում։ Այն գտնվում է 326-րդ տեղում։

Leave a Comment