Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 11 ամսվա ընթացքում նվազել է՝ կազմելով 2.24 մլն

2025 թվականի նոյեմբերին Հայաստան այցելել է 176,571 զբոսաշրջիկ

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 11 ամսվա ընթացքում նվազել է՝ կազմելով 2.24 մլն


ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2025 թվականի նոյեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։


2025 թվականի նոյեմբերին Հայաստան այցելել է 176,571 զբոսաշրջիկ։


Նախորդող տարի նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 152,976։


2025 թ․ հունվար-նոյեմբերին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (13%) և Իրանից (8%):


Կառավարությունը ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման ռազմավարական՝ 2026-2030 թթ.-երի ծրագրով նախատեսում է տարեկան Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 3 մլն–ի՝ 2024 թվականին արձանագրված 2,2 մլն–ի փոխարեն։


Leave a Comment