Կառավարության նիստերը սկսեք աղոթքով, տեղում խունկ ու մոմ վառեք. առաջարկ՝ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ կառավարության նիստերն սկսել Մայր Աթոռի կողմից արտոնված հոգևորականների աղոթքով. Փաշինյանի՝ պատարագներից առաջ Հայաստանի հիմնը հնչեցնելու առաջարկին ի պատասխան՝ ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է Հայ Ազգային Ռամկավար կուսակցության նախագահ, «Հայաքվե» միավորման ներկայացուցիչ Վահե Դարբինյանը։

Նա նաև առաջարկում է, որ կառավարության անդամները նիստերի դահլիճում մոմ ու խունկ վառեն։

Հիշեցնենք, որ Փաշինյանը ասպարեզ է նետել Եկեղեցու նոր Կանոնակարգ ունենալու, պատարագների ժամանակ եկեղեցում պետական դրոշը դնելու և նախապես Հայաստանի հիմնը երգելու միտքը։ Իհարկե, նրա օրակարգում մնում է Գարեգին Երկրորդ կաթողիկոսին հեռացնելու հարցը։

Leave a Comment