Արգելափակվել են Hellobit ֆինանսական բուրգի առցանց հարթակները. ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․Արգելափակվել են Hellobit ֆինանսական բուրգի առցանց հարթակները։ Այս մասին հայտնում է ՆԳՆ Կիբեռոստիկանությունը։

«ՆԳՆ ոստիկանության կիբեռոստիկանությունը համագործակցելով միջազգային գործընկերների հետ հաջողությամբ արգելափակել է «Hellobit» ֆինանսական բուրգի  ՝ hellobitamh.com և hellobitarmenia.com դոմենային հասցեներով գործող կայքերի գործունեությունը։ Բացահայտման աշխատանքները շարունակվում են, և շղթայի ամբողջությամբ բացահայտումը գտնվում է ակտիվ փուլում»,-ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Կիբեռոստիկանության տեղեկացմամբ, արգելափակման արդյունքում տվյալ հասցեներն այլևս հասանելի չեն, ինչը միտված է կանխելու քաղաքացիների հետագա մոլորեցումն ու հնարավոր ֆինանսական վնասները:

Leave a Comment