«Միհրան Հակոբյանին բժիշկները ցուցում տվեցին՝ մնալ հիվանդանոցում, գոնե մեկ օր: Հույս ունեմ, որ նա կհետևի բժիշկների խորհրդին»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում նոր մանրամասներ հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Նա ասաց, որ հանրային գործիչը քթի կոտրվածք է ստացել, հարվածի հետևանքով այտուց կա գլխի հետևի հատվածում:
Ավելի վաղ հայտնել էինք Հակոբյանի վրա հարձակման դեպքի մասին: